«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 3

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 3
09.11.2025 | 16:30

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 2․ Արտահանման կոլապս․ -46․8%՝ սա արդեն տնտեսական անվտանգության ճգնաժամ է

2025թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստանի արտահանումը կրճատվել է գրեթե կեսով՝ –46․8%։ Սա շարքային «տատանում» չէ․ սա տնտեսական անվտանգության լուրջ հարված է։

Արտահանման ընգած հատվածի խորքերը բացում են երեք պարզ, բայց վտանգավոր ճշմարտություն․

1․ Արտահանման անկման ճնշող մեծ մասը գալիս է «թանկարժեք մետաղներ և քարեր» ապրանքախմբից, այսինքն՝ վերաարտահանվող ոսկուց և հարակից գործարքներից, որոնց ծավալները գրեթե փլուզվել են։

2․ Երբ այդ ազդեցությունը հանում ենք, արտահանման «ճշգրտված» աճը լինում է ընդամենը +1․9%։ Այլ կերպ ասած՝ իրական արտադրական և տեխնոլոգիական արտահանումը կանգ է առել։

3․ Մինչ մենք կորցնում ենք արտահանման պոտենցիալը, ներմուծման կուտակային անկումը՝ –33․4%, վկայում է արտաքին առևտրի համընդհանուր սառեցման մասին․ շուկաները նեղանում են, մաքսային հոսքերը դանդաղում, իսկ տնտեսական շրջանառության պոտենցիալը կրճատվում է։

Սա արդեն միայն տնտեսական հարց չէ։ Երբ երկիրը չի արտահանում, այն չի ամրապնդում իր ինքնիշխանությունը։ Երբ երկիրը ապրում է ներկրման և սպառման հաշվին, այն դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների հանդեպ։

Մենք այսօր կանգնած ենք մի վտանգավոր իրողության առջև։ Մենք ավելի շատ սպառում ենք, քան արտադրում, ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, իսկ այս մոդելը չի կարող ապահովել ոչ տնտեսական, ոչ քաղաքական անկախություն։

Հարցը պարզ է․ Սա՞ է այն տնտեսական մոդելը, որը պետք է պահի Հայաստանի ապագան։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 4230

Մեկնաբանություններ